Կատարյալ մաքրության գրավականը

+374 11 34-11-11 +374 91 25-55-51
Հետշինարարական մաքրում
uborka-ofisa-posle-remont-300x200

Հետշինարարական մաքրումը վերանորոգման եզրափակիչ փուլն է, լինի դա բնակարան, գրասենյակ կամ արտադրական տարածք: Ցանկացած վերանորոգումից հետո հատակի կամ այլ մակերեսների վրա մնում է շինարարական փոշու, ներկի, սոսնձի և շինարարական լուծույթների, կեղտաբծերի հսկայական քանակ: Սեփական ուժերով հետշինարարական մաքրման իրականացումը բարդ և ժամանակատար գործընթաց է, որը պահանջում է շատ ֆիզիկական ուժ: Տվյալ հարցի լավագույն լուծումը դա աշխատանքի վստահումն է Cleaners ընկերության անձնակազմին, որոնց տրամադրության տակ են իդեալական մաքրությանը հասնելու համար անհրաժեշտ ժամանակակից տեխնիկան և միջոցները: Նրանք կկատարեն ձեր բնակելի տարածքի ամբողջական հետշինարարական մաքրումը օպտիմալ ժամանակահատվածում:
Ծառայությունների մեջ մտնում են`

  • շինարարական փոշու հեռացումը պատերից, կահույքից, ինտերիերի  առարկաներից, կենցաղային տեխնիկայից, դռներից և այլ մակերեսներից
  • շինարարական ծագման կեղտաբծերի հեռացում
  • չոր մաքրում փոշեկուլով
  • փափուկ կահույքի մաքրում
  • հայելիների և ապակյա մակերեսների մաքրում և փայլեցում
  • հատակի խոնավ մաքրում
  • պատուհանների, պատուհանագոգերի և շրջանակների լվացում
  • սանհանգույցների ամբողջական լվացում
  • սանտեխնիկայի և սալիկների մաքրում և ախտահանում
  • աղբահանում