Կատարյալ մաքրության գրավականը

+374 11 34-11-11 +374 91 25-55-51
Գրասենյակային տարածքների մաքրում
96146299_1_644x461_uborka-kvartir-i-ofisov-donetsk-300x2002

Գրասենյակային տարածքների մաքրումը անհրաժեշտություն է աշխատանքային միջավայրը կոկիկ և սանիտարական պայմաններին համապատասխան  պահպանելու  համար: Ձեր գրասենյակի աշխատակազմի և այցելուների համար հարմարավետ պայմաններ ստեղծելը դժվար չի լինի, եթե դիմեք մեր մասնագետներին: Մեր ընկերությունը պատրաստ է օգնել Ձեզ այդ հարցում: Գրասենյակների մաքրումը մեր  գործունեության առաջնային ուղղություն է:
Իրականացվում է ինչպես ամենօրյա, այնպես էլ ամբողջական մաքրում: Մաքրման ծրագիրը կազմվում է Ձեր պահանջներին համապատասխան: Մեզ հետ համագործակցելու դեպքում, մենք տրամադրում ենք պրոֆեսիոնալ աշխատող, ով կիրականացնի Ձեր տարածքի մաքրումը ամեն օր՝ համաձայնեցված ժամի:
Ծառայությունների ցանկը`

  • կեղտոտվածության հեռացումը պատերից, դռներից, միջնապատերից
  • փոշու հեռացում տարբեր տեսակի մակերեսներից
  • սեղանների սրբում և փայլեցում
  • հատակի խոնավ մաքրում
  • ներքին ապակյա դռների, միջնապատերի և պատուհանագոգերի սրբում
  • աղբահանում, սանհանգույցների ամբողջական լվացում (հատակ, հայելի, սալիկներ, լվացարաններ, նստակոնքեր)
  • սանհանգույցի ապահովումը հիգիենայի պարագաներով (զուգարանի թուղթ, օճառ, օդի թարմացնող միջոց)
  • պատուհանների, պատուհանագոգերի և շրջանակների լվացում
  • բռնակների մաքրում և փայլեցում:

Մեր անձնակազմի պատրաստվածության բարձր մակարդակը կապահովի Ձեր աշխատավայրի անգերազանցելի մաքրությունը: